Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մայիսի 19-ին, ժամը 20.15-ին, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Դեմիրճյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 13.40-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ. «Ֆորդի» ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 13.40-ին, Երևանի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 02.10-ին, Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Կիա» մակնիշի մեքենաներ. «Կիայի» ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 15.05-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 14.05-ին, «Հունդայի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին «Ֆորդ» մակնիշի մեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 16-ին, ժամը 15.05-ին, «Պեժո» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Արարատ գյուղի Գրիբոյեդովի և Եղիազարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Ֆորդի» վարորդը և «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ մայիսի 19-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայի վարորդը Սարդարապատ գյուղում վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Մայիսի 20-ին «ԳԱԶ-24»-ի վարորդը բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Վիս» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց;
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Սպանդարյան-Իսակովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 70-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին՝ Փամբակ գյուղի հատվածում, իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՖՈՐԴ ԷՍԿԱՊԵ» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 21.25-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 15.20-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձորի Մյասնիկյան փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 90-րդ կմ-ին «ՎԱԶ-21102» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և երկաթե ցանկապատին. 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: