1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

21.07.2017 17:06 ՃՏ պատահարներ

Հուլիսի 19-ին, ժամը 14.30-ին, «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թունելում վայր է ընկել մոտոցիկլետից ու մարմնական վնասվածքներով հուլիսի 20-ին, ժամը 11.10-ին, տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 20.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճի թիվ 1 էլեկտրասյան մոտ բախվել է բետոնե պատի:
Վարորդը հուլիսի 20-ին, ժամը 1.45-ին, մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 20-ին, ժամը 22.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 20-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 37-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 20-ին, ժամը 12.10-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, բախվել Գյումրիի Ֆուրմանովի փողոցի թիվ 91 հասցեի բակի մետաղյա ճաղավանդակներին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 20-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Սարալանջ գյուղի 1-ին փողոցի թիվ 2 տան դիմաց իրար են բախվել «ԶԻԼ-157Կ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 20-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Գորիս-ԼՂՀ ճանապարհի 8-րդ կմ-ին վազանց կատարելու ժամանակ բախվել է շրջադարձ կատարող «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2103»-ի վարորդը և «Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 20-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 95-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-X5» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ-X5»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: