Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մարտի 21-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արտաշիսյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 40-ամյա կին և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Դավիթաշենի կամրջի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 20-ին, ժամը 15.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 05.20-ին, Արմավիրի Գորկու փողոցում «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան բախվել է ջրատարի բետոնե պատնեշին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Նորաշենիկ-Կապան ճանապարհին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է ժայռին և կողաշրջվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: