ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

23.02.2018 11:15 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Փետրվարի 22-ին, ժամը 14.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 51 հասցեի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա և «Սուզուկի» մակնիշի մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 22-ին, ժամը 18.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 26 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մազդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 21-ին, ժամը 14.15-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 32 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նույն օրը ժամը, 23.15-ին, Ճանապարհային ոստիկանություն է ներկայացել 31-ամյա մի տղամարդ և խոստովանական բացատրություն տվել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 22-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի Այնթապ գյուղի հատվածում իրար են բախվել թիվ 33 երթուղու «HIGER» մակնիշի ավտոբուսը և «Տոյոտա-Սեկվոյա» մակնիշի ավտոմեքենան:
Ավտոբուսի 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 22-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Ալավերդի-Շնող ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2108»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 22-ին, ժամը 7.00-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի կիսակցորդով ավտոմեքենան Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սկզբնամասում կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: