1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

23.05.2023 13:15 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 21-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 21-ին, ժամը 21.10-ին, Երևանի Այվազովսկու փողոցում «Հունդաի» ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 21-ին, ժամը 13.25-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 21-ին, ժամը 15.30-ին, Երևանի Մինսկի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 22-ին, ժամը 16.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 22-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Ս՚ևան քաղաքի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց վարելիս վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 22-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում «Ֆոլքսվագեն Գոլֆ 3» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 22-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 23-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Կապանի Սպանդարյան փողոցում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին, այնուհետև բախվել է կայանված «ԳԱԶ-53B» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդես Բենցի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 23-ին, ժամը 00.11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՕԿԿ Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության կանչով մարմնական վնասվածքներով տեղափոխված 32-ամյա տղամարդը հայտնել է, թե վնասվածքները ստացել է անտառում սունկ հավաքելու ժամանակ ծառից ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ 32-ամյա տղամարդը վնասվածքները ստացել է մայիսի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի Կապեր կոչվող սարամասում «Ուրալ» բեռնատարի թափքից ընկնելու և մեքենայի անիվը վրայով անցնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: