ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

23.10.2017 12:10 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 22-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 72/2 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 21.35-ին, «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 27-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Ահարոնյան և Կ.ՈՒլնեցու փողոցների խաչմերուկում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա վարելիս կտրուկ արգելակելու և դռանը հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 23-ին, ժամը 2.55-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղում իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ԳԱԶել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 7.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 261-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջ մասի մետաղյա արգելապատնեշին, ապա գլորվել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 87-րդ կմ-ին դուրս է եկել երթևկելի գոտուց և ընկել ձորը: Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 2.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 6 հասցեի մոտ բախվել է մեկ այլ «Օպել»-ի, որն էլ վրաերթի է ենթարկել վարորդին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խանջյան փողոցի թիվ 31 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18.00-ին, Երևանի Սիլիկյան Նոր խճուղու թիվ 24/7 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 15.45-ի սահմաններում, «CHINVAN-254» մակնիշի մինի տրակտորը Արագածոտնի մարզի Շենավան գյուղի դաշտամիջյան ճանապարհին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Տիդա» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում իրար են բախվել «Ֆորդ Մոնդեո» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21213»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նորամարգ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում՝ հարցականով, դեմքի աջ կեսի և քունքային շրջանի քերծվածքներ, երկու դաստակների քերծվածքներ, կոնքի աջ շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 26-ամյա մի երիտասարդ և հայտարարել է, որ վնասվածքը ստացել է «Ավտոգեն-Մ» գործարանի մոտ վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել նրան և տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Հաղպատ-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ հարվածել է իր առջև կանգնած 32-ամյա տղամարդուն, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի 10-րդ փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Նիսան Իքստերրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան Իքստերրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 11.55-ի սահմաններում, «ՈւԱԶ 396295» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Սյունիքի և Զորավար Անդրանիկի փողոցների հատման խաչմերուկում բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 6.30-ի սահմաններում, «Դայհատսու Ստորիա» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 196-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: