Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունիսի 22-ին, ժամը 15.10-ին, «Շեվրոլե» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 19.00-ին, Երևանի Հերացու փողոցում «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին հաղորդում է ստացվել, որ հունիսի 22-ի ժամը 15.30-ին «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Էտոնական փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա տղալի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 14.55-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Այվազովսկու և Նոր Արեշիի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 13.05-ին, «Հունդաի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում վրաերթի է ենթարկել 82-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 24-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Հունդաի Սոլարիս» մակնիշի մեքենան Երևան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին բախվել է թիթեղյա արգելապատնեշին. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Մազդա Տրիբուտ» և «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենաներ։ «Մազդա Տրիբուտի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: