1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

24.06.2014 15:04 ՃՏ պատահարներ

Հունիսի 23-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցի թիվ 10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 23-ին, ժամը 23.30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա Հրազդանի կիրճում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 23-ին, ժամը 16.30-ին, «Իվեկո Մագիրուս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 59 հասցեի դիմաց բախվել է «Միցուբիշի Գալանտ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ` «ԳԱԶ-3110»-ի և մայթեզրին կայանված «Հոնդա Ֆիտ»-ի:
Վթարի հետևանքով «Միցուբիշի Գալանտ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 23-ին, ժամը 01.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 33/6 շենքի մոտ «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 23-ին, ժամը 11.00-ին, «Կիա-Սորենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 21 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 23-ին, ժամը 12.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացուհու, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 23.20-ին, Երևանի Զ. Սարկավագի փողոցի թիվ 131 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով 2 քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում «Ռենուալտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Վաղարշապատի Շահումյան փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա Ջ» և «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց C-180»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վարդենիսի Վ. Համբարձումյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: