Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հուլիսի 23-ին, ժամը 19.25-ին, Երևանի Մոլդովական փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքնեով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 23-ին, ժամը 20.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 24-ին, ժամը 12.00-ին, Էջմիածին-Մասիս ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «FAW» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 24-ին, ժամը 12.00-ին, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 18-ին, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 24-ին, ժամը 17.00-ին, Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում «Նիսան Սանի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 24-ին, ժամը 01.40-ին, Գորիս-Քարաշեն ճանապարհի 14-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի ուղեմասից և բախվելով ժայռերին՝ կողաշրջվել է. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: