Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.34-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի և նրբանցքի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 08.15-ին, Երևան-Արմավիր ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Նիսանի» հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: