ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

26.06.2018 10:18 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 24-ին, ժամը 23.40-ին, Երեւանի Պարոնյան փողոցում իրար են բախվել «Նիսան» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 25-ին, ժամը 7.30-ին, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Նար-Դոսի փողոցում բախվել է կայանված «Պեժո» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետեւանքով «ԶԻԼ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 25-ին, ժամը 18.20-ին, Երեւանի Քրիստափորի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 25-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Մերսեդես 124» մակնիշի ավտոմեքենան Լուսառատ գյուղից Փոքր Վեդի գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Մերսեդես 124» մակնիշի ավտոմեքեան ամբողջովին այրվել է։
Վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 25-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց Ց 180» մակնիշի ավտոմեքենան Շորժա-Վարդենիս ճանապարհի 72-րդ կմ-ին՝ Գեղամասար գյուղում, բախվել է «Շեւռոլետ» եւ «Մերսեդես-Բենց 200 Ե» մակնիշի ավտոմեքենաներին. «Շեւռոլետ»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 25-ին, ժամը 13.00-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 42-ամյա մի տղամարդ՝ հայտնելով, որ վնասվածքը ստացել է Կարմիր Աղեկ գյուղում` ընկնելու հետեւանքով:
Հունիսի 25-ին, ժամը 15.50-ին, ՀՈԲ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել, որ տղամարդը վնասվածքը ստացել է հունիսի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Կարմիր Աղեկ գյուղի գերեզմանատան մոտ՝ իր վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով ձորակն ընկնելու հետեւանքով:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 26-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Բարեղամի խաչմերուկի մոտ իրար են բախվել «Օպել» եւ երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 25-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21703» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 25-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Կապանի Հ.Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ եւ նրա 5-ամյա որդուն, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ-Վայք ճանապարհի 2.5 կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: