Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունիսի 25-ին, ժամը 14.30-ին, Երևանի Գր. Լուսավորչի և Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլետ. 32-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 25-ին, ժամը 08.40-ին, Երևանի Աշտարակի խճուղու և Վահագնի թաղամասում իրար են բախվել «Օպել», «Հունդաի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 40-ամյա վարորդը և 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 25-ին, ժամը 12.00-ին, Երևանի Արցախի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է «ԳԱԶել» միկրոավտոբուսի 52-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանության բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 25-ին, ժամը 14.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդը» առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 51-ամյա վարորդը և 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 25-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 25-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 4-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 26-ին, ժամը 02.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2110-ի» 63-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 25-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Սպանդարյան-Աղբյուրակ փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 15-ին, ժամը 13.25-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու և իր մեքենայով նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: