Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունիսի 24-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Ֆորդ» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» և «Օպելի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել», «Շեվրոլե» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: Հինգ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Մ-4 մայրուղում` «Հայոց օջախ» ռեստորանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 80-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին, ժամը 16.35-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21101» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Գյումրիի Շչերբինայի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 106-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Գրանտ Չերոկի» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 25-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի մեքենան Երևան-Սևան ճանապարհից Լեռնանիստ բնակավայր տանող ճանապարհի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 25-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Գորիս քաղաքի Առաքելյան փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի մեքենան Սյունիքի մարզի Նորավան-Մ-2 ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողաթմբին: Վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: