1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

26.07.2017 12:38 ՃՏ պատահարներ

Հուլիսի 25-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Չարենցի փողոցում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 1.30-ին, Երևան քաղաքում 26-ամյա երիտասարդը անհայտ մակնիշի ավտոմեքենայով բախվել է Նար-Դոսի փողոցի 120 հասցեում գործող խանութ-սրահի ճակատային մասի ապակիններին և պատին ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 25-ին, ժամը 18.00-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրազի փողոցում թիվ 13/3 հասցեի դիմաց բախվել է մայթեզրին, ինչի հետևանքով կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքնեով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 25-ին, ժամը 17.05-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 25-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Բագրատունյաց փողոցում թիվ 44 երթուղայինի պատուհանից ձեռքը դուրս հանելու և մեկ այլ անհայտ ավտոմեքենայի կողմից իր ձեռքին դիպչելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 25-ին, ժամը 16.30-ին, Կոմիտասի պողոտայի 60/2 հասցեում գործող առևտրի կենտրոնի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորը դեմքով հարվածել է ավտոմեքենայի սրահում գտնվող ցուցիչների վահանակին և մարմնական վնասվածքներով դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 25-ին, ժամը 18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 7 էլեկտրասյան դիմաց կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 25-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արաքս գյուղի «Սարդարապատ» սուպերմարկետի դիմաց իրար են բախվել «ԳԱԶ 3110» և «ԶԻԼ 43141» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ 3110»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Միցուբիշի-Պաջեռո-Իո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կ/մ-ին բախվել է «Սկանյա» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի-Պաջեռո-Իո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 25-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան Բաղանիս-Ոսկեպար ճանապարհին կորցրել է կառավարումը, բախվել ճանփեզրի երկաթյա պատնեշին և ընկել ձորը, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 25-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 88.3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: