Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
27.01.2017 12:07
ՃՏ պատահարներ
Հունվարի 26-ին, ժամը 21.40-ին, Երևանի Վաղարշյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-212140» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-212140»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 26-ին, ժամը 12.30-ին, Երևան քաղաքում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել Սեբաստիայի փողոցի թիվ 24 էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 26-ին, ժամը 16.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ամերիկյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ բախվել է մայթեզրի ծառին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 26-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 97-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Ե-300» և «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Ե-300»-ի 2 ուղևորները և «Մերսեդես Ե-320»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին՝ դեպի Սևան ընթանալիս, իրար են բախվել «ՎԱԶ-2105» և «Սքանիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2105»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: