ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

27.04.2023 12:33 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 26-ին, ժամը 14.00-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 75-ամյա տղամարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է ապրիլի 25-ին, ժամը 11.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության-Շահումյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 41-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրում իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: