Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հուլիսի 25-ին, ժամը 01.12-ին, Երևանի Հ. Պողոսյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 22-ին, ժամը 09.00-ին, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 24-ին, ժամը 18.00-ին, Երևանի Սիլիկյան թաղամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 44-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 24-ին, ժամը 21.20-ին, Երևանի Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դոջ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 15.15-ին, Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 24-ին, ժամը 23.20-ին, Երևանի Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 08.40-ին, Երևանի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 27-ին, ժամը 00.05-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 24-ին, ժամը 12.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա Ավալոն» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավան համայնքում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 11․00-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: