Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 26-ին, ժամը 22.30-ին, Երևանի Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արարատի մարզի Արևշատ գյուղում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 11.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Չարենցի և Սայաթ Նովայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը հրաժարվել է դիմել բուժօգնության:
Ոստիկանության ծառայողների կանչով դեպքի վայր է մեկնել «շտապօգնության» խումբը և տուժողին ցուցաբերել բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին ժամը 19.30-ի սահմաններում, «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Ալավերդի ճանապարահի 28-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, այնուհետև երկաթբետոնե սյանը և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 13.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 00.15-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Ֆանտան-Չարենցավան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 18.45-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գ.Լուսավորչի փողոցի թիվ 3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 18.30-ին, Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 24 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «ՖԱՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 18.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու փողոցի թիվ 14 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 22.00-ին, «ԲՄՎ» մակնիշի անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 68 էլեկտրասյան մոտ ստեղծել է վթարային իրադրություն, ինչի հետևանքով «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե բաժանարարին և կողաշրջվել:
«Նիսան»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 23.00-ին, Երևանի Շերամի և Սվաճյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲԻԴ» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդայի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի Աստղաձոր գյուղի Ազատամարտիկների փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի. երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի գլխավոր ճանապարի 1-ին փողոցի վրա վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Դիլիջանի Շահումյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: