Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 27-ին, ժամը 18.20-ին, «Ֆորդ-Կուպեռ» մակնիշի ավտոմեքենաn Երևանի Արցախի փողոցի թիվ 34/1 հասցեի դիմաց բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝ հիշյալ հասցեի շինության պատին, այնուհետև անհայտ մակնիշի մոտոցիկլետի:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 14.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու դիմաց «Մերսեդես-E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 22.00-ին, Երևանի Բատիկյան և Հովնաթան փողոցների խաչմերուկում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 20.00-ին, Երևանի Աճառյան փողոցի և Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Բոյնի թաղամասի 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեի դիմաց իրար են բախվել «Տոյոտա-Քեմրի», «ԳԱԶ-53» բեռնատար /դիզելով բեռնված/, երկու «Մերսեդես», «Միցուբիշի Գրանդիս», «Տոյոտա Սեննա» և «Շկոդա Օկտավիա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 02.00-ին, Երևանի Դավիթ-Անհաղթի փողոցի թիվ 3 շենքի դիմաց «Դեու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեբերի 27-ին, ժամը 12.30-ին, Ապարան-Աշտարակ ճանապարհի 12-րդ կմ-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց ուղեմասով ընթացող «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Մարքս-Ներսիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 15-րդ կմ-ին «Հոնդայի Ազերա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի:
«Հոնդայի Ազերա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղարսի խճուղի 20 հասցեում գործող ռեստորանի դիմաց «Օպել Ֆրոնտերա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդենս Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: