ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

29.03.2018 14:50 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Մարտի 28-ին, ժամը 11.00-ին, Երևանի Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող ճանապարհահատվածում իրար են բախվել երկու «Մերսեդես Բենց», «Ռենո» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 28-ին, ժամը 15.50-ին, «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 33-ամյա հեծանվորդուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 28-ին, ժամը 17.10-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Իջևանի Անկախության, Գանինի և Երիտասարդական փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա և դիմել փախուստի:
Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: