Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հուլիսի 28-ին, ժամը 02.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 25-ին, ժամը 20.00-ին, Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 28-ին, ժամը 02.00-ին, Երևանի Վերին Անտառային փողոցում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես Բենցը» մտել է հանդիպակաց ուղեմաս և բախվել «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի. «Աուդիի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 28-ին, ժամը 18.20-ին, Երևանի Ա. Ավետիսյան փողոցում իրար են բախվել «Ակուռա» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 25-ին, ժամը 14.00-ին, Երևանի Գայի պողոտայում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 25-ին, ժամը 11.00-ին, Երևանի Ուլնեցու և Դավիթ Անհաղթի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 28-ին, ժամը 09.10-ին, Երևանի Ազատության պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Սուզուկի», «ՎԱԶ-2107» և երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 28-ին, ժամը 21.30-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկ և հայտնել, որ վնասվածքները ստացել է հունիսի 27-ին Երևանի Քանաքեռցու փողոցում ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 85-րդ կմ-ին «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 28-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 29-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երասխ-Երևան մայրուղու 92-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի հատվածում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 28-ին, ժամը 01.00-ին, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին. 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: