Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 28-ին, ժամը 15.30-ին, Երևանի Վարդանանց և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 12.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 188 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որից հետ՝ բախվել մայթեզրին կայանված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 19.30-ին, Երևանի Շիրազի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Հասմիկ Փ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 21.00-ին, Երևանի Կիևյան փողոցի թիվ 16 շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես-Բենց» մակնիշի երկու ավտոմեքենա:
Մեքենաներից մեկի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 38-ամյա քաղաքացուհի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.25-ի սահմաններում, «ՈւԱԶ-31519» մակնիշի ավտոմեքենան Արթիկի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1/3 շենքի դիմաց բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև վրաերթի ենթարկել հիշյալ քաղաքացուհուն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 200-րդ կմ-ին «ԲՄՎ 520I» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 202-րդ կմ-ին «ԳԱԶ-330232-414» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: