Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 28-ին, ժամը 8.15-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վարդանանց փողոցի թիվ 97 հասցեի մոտ բախվել է կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային:
«Նիսան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 11.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ճակատային շրջանի սալջարդ, քթի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է համալսարանի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նոյեմբերի 27-ին, ժամը 10.00-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ հիշյալ քաղաքացուհուն վրաերթի է ենթարկել «Նիսան Տիդա»-ի 81-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 16.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան և Չայկովսկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 1.10-ին, Երևանի Իոսիֆյան և Դավիթաշեն 7-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Բիդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 11.45-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Հր.Քոչար փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 18.15-ին, Երևանի Տիչինայի և Սեբաստիայի փողոցների հատման վայրում իրար են բախվել «ԲԻԴ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 18.20-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 153/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 40-ամյա տղամարդը հայտնել է, որ նոյեմբերի 25-ին, ժամը 23.15-ին, վարելով «Նիսան» մակնիշի ավտոմեքենան, Երևանի Ազատության պողոտայում բախվել է ճամփեզրի եզրաքարին:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 16.20-ին, սահմաններում Գյումրիի Վ.Սարգսյան փողոցի թիվ 33/Ա հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: