ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

30.01.2017 12:17 ՃՏ պատահարներ
Հունվարի 28-ին, ժամը 9.30-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի վերջնամասում իրար են բախվել «Հունդայի» և «Դեյվու» մակնիշի ավտոմեքենաներ: Քիչ անց «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված «Դեյվու»-ին, որն առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել վարորդին:
«Դեյվու»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 28-ին, ժամը 19.00-ին, «Դեյու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բ.Մուրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 28-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 29-ին, ժամը 9.10-ին, «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղու թիվ 7 էլեկտրասյան դիմաց բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
«Գրանդ Չերոկի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 29-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Բուրաստան գյուղի Արտաշատյան խճուղու սկզբնամասում բախվել է «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Դեու Նեքսիա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը ձյունագնաց վարելիս Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղուն հարակից տարածքում ինքնավթարի է ենթարկվել և մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: