Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
31.01.2017 12:44
ՃՏ պատահարներ
Հունվարի 29-ին, ժամը 22.50-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նուբարաշենի 6-րդ փողոցի թիվ 1 տան մոտ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Հունվարի 30-ին, ժամը 12.00-ին, «Օպել»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 30-ին, ժամը 14.15-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 9 հասցեի մոտ բախվել է «Դասյա Լոգան» մակնիշի ավտոմեքենայի:
«Դասյա Լոգան»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 30-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 108-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել 64-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: