Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.00-ին, «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արզումանյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևանի Պռոշյան և Այգեձոր փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացուհու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևանի Անդրանիկի փողոցի 102 շենքի մոտ անհայտ ավտոմեքենա է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 29 հասցեի մոտ իրար են բախվել «Հունդայի» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մազդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 4-րդ կմ-ին «ԲՄՎ 316» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել դաշտամիջյան հողաթմբին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 10.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 33-րդ կմ-ին՝ Մեծամոր քաղաքի հատվածում, վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: