ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

01.08.2022 14:37 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 29-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում մոպեդավարը վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 30-ին, ժամը 06.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի մեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հուլիսի 30-ին, ժամը 01.05-ին, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 30-ին, ժամը 03.00-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 30-ին, ժամը 09.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի մեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 29-ին, ժամը 18.25-ին, Երևանի Վանթյան և Բատիկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Դասիա» մակնիշի մեքենաներ. «Դասիայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 *** 

Հուլիսի 30-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի վարորդը Այնթապ գյուղում վրաերթի է ենթարկել 4-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հուլիսի 30-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի մեքենան Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հուլիսի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 28-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան ընկել է ձորը. 39-ամյա վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 10,5-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 ***

Հուլիսի 30-ին, ժամը 17.35-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆի» 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հուլիսի 30-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Սուբարու Իմպրեզա» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 188,2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի. «Օպել Աստրայի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 30-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 119-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ջրատարում. 65-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ազատամուտ բնակավայրի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդը և ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հուլիսի 30-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում իրար են բախվել «Ֆորդ Կոնեկտ» և «Օպել» մակնիշի մեքենաներ. երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 30-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրում բախվել է կայանված «Զիլ-131» բեռնատարի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 31-ին, ժամը 12.00-ին, Նուբարաշենի խճուղում՝ գերեզմանատան մոտ, իրար են բախվել «Նիսան» մակնիշի մեքենա և մոտոցիկլ. մոտոցիկլավարը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հուլիսի 31-ին, ժամը 14.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 31-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 80-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հուլիսի 31-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի մեքենան բախվել է կայանված «Օպելի». վարորդները և «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հուլիսի 31-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհին՝ Շահումյան գյուղի հատվածում, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի դուռն ընթացքի ժամանակ բացվել է. 22-ամյա ուղևորուհին ընկել է դուրս և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապահի 80-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 1-ին, ժամը 01.35-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հուլիսի 31-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Բալահովիտ-Աբովյան ճանապարհին «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 31-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Քասախ գյուղում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 31-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Սյունիքի մարզի Վերին Հանդ գյուղի եկեղեցի տանող ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 31-ին Կապան քաղաքի մարզպետարանի մոտ անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ և դիմել փախուստի:
Ոստիկանության Կապանի բաժնի և ՃՈ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 61-ամյա կնոջը ժամը 17.00-ի սահմաններում վրաերթի է ենթարկել «Միցուբիշի Կոլտ» մակնիշի մեքենայի վարորդը:
26-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 1-ին, ժամը 02.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 118-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: