Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Փետրվարի 1-ին, ժամը 00.30-ին, Երևանի Թումանյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 28-ամյա մոպեդավարը և 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 1-ին, ժամը 04.15-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թամանցիների փողոցում բախվել է էլեկտրասյանը և ծառին. 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 1-ին, ժամը 15.35-ին, Երևանի Փափազյան, Ավետիսյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 1-ին, ժամը 00.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար պատին և կողաշրջվել. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 1-ին, ժամը 01.10-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 26-ամյա քաղաքացի և հայտնել, որ Աբովյան քաղաքում վթարի է ենթարկվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնու խճուղում «Նիսան Ալթիմա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին. 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 1-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Ինֆինիտի QX 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Արամ Մանուկյան և Թումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 1-ին, ժամը 07.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 54-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ հունվարի 30-ին, ժամը 14.25-ի սահմաններում, Տավուշի մարզի Նորաշեն-Արծվաբերդ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. քաղաքացին «ՎԱԶ-2121-ի» ուղևորն է եղել:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: