ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

02.05.2022 13:07 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 30-ին, ժամը 16.20-ին, Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 10.15-ին, Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 15.50-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեկելի գոտուց և բախվել պատին. 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 24-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 62-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 70-ամյա վարորդը, 68-ամյա ուղևորը և «Օպելի» 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կողաշրջվել և մասամբ այրվել. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հուշակերտ-Վանանդ գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի մեքենայի 29-ամյա վարորդը անվադողը փոխելիս անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիր-Մյասնիկյան ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 08.10-ին, Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել եզրաքարին և շրջվել. 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 13.05-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցում «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ջերմուկ Մ-2 ճանապարհի 2-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ժայռին. 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 18.45-ին, Երևանի Նոր Արեշի 36-րդ փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է տներից մեկի պարսպին. 14-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 1-ին, ժամը 18.25-ին, Երևանի Էրեբունի ու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 17.45-ին, Երևանի Կասյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «Լեքսուսին», որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսանի» 59-ամյա վարորդը և 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արարատի մարզի Շաղափ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 1-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի 4-րդ փողոցում «Նիսան Բլուբերդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53-12» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան Բլուբերդի» 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 1-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Հացիկ-Արմավիր ճանապարհի 5-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան կոտրել է արգելապատնեշը, դուրս եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել կամրջի տակով անցնող երկաթուղու մոտ. 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գյումրի-Առափի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ», «ՎԱԶ-2115» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: