1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

02.06.2022 11:58 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 1-ին, ժամը 09.00-ին, Երևանի Թումանյան և Փարպեցու փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 1-ին, Երևանի Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 39-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 1-ին, ժամը 15.45-ին, Երևանի Հալաբյան փողոցում «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 1-ին, ժամը 18.10-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Հունդաի» և «Ֆավ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆավի» 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 1-ին, ժամը 08.00-ին, Երևանի Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել բեռնատար և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 58-ամյա վարորդը և 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 1-ին, ժամը 08.00-ին, Երևանի Նոր Արեշի 11-րդ և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենաներ . «ՎԱԶ-21065»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 1-ին, ժամը 08.30-ին, Երևանի Գայի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 1-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Արարատի մարզի Այգավան գյուղում իրար են բախվել երկու «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 26-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 58-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 1-ին, ժամը 02.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Կռայսլեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին կայանված «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի. «Կռայսլերի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 1-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացի։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.10-ի սահմաններում, Շիրակ գյուղի վարչական տարածքում «ՄՏԶ 80» տրակտորը առանց վարորդի տեղաշարժվել է և այն կանգնեցնելու նպատակով 22-ամյա քաղաքացին ցանկացել է բարձրանալ տրակտորի սրահ, սակայն աստիճանահարթակից սայթաքել, ընկել է և ստացել վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: