Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին, ժամը 17.06-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Հունդաի», «Նիսան», «Լեքսուս» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. անհայտ ավտոմեքենայի 1-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 08.40-ին, Երևանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և ավտոբուսը. «Տոյոտայի» 18-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 12.51-ին, Երևանի Ռ. Մելիքյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 24-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 16.40-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան և ավտոբուսը. ավտոբուսի 78-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 07.40-ին, Երևանի Գյուրջյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 4.20-ի սահմաններում, Արարատի մարզի Դվին գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 12.55-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի բակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արաքս գյուղի սկզբնամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21144»-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: