Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունվարի 3-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենա։ Վթարի հետևանքով նրանցից մեկի 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց», «ՎԱԶ-21214», «ՎԱԶ-21104» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Մերսեդեսի» չորս ամսական ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 3-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Գեղանիստ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել է «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի, ապա կայանված «Ֆոլքսվագեն Ջետայի»։ Վթարի հետևանքով «Ֆոլքսվագեն Վենտոյի» վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 3-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Սևանի Սայաթ-Նովայի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 3-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Լոռու մարզի Շահումյան գյուղի 1-ին փողոցում կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել բետոնե ցանկապատին։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով դիմել է բուժհաստատություն:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 3-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԲՄՎ X7» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծաղկաձոր քաղաքում մեքենան կայանելիս՝ անզգուշորեն, առջևի աջ անվադողով տրորել է 8-ամյա դստեր ոտնաթաթը, ինչի հետևանքով երեխան «աջ ոտնաթաթի սալջարդ» վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: