1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

04.04.2022 14:05 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 1-ին, ժամը 21.20-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Խանջյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի. «Միցուբիշիի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 1-ին, ժամը 21.20-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 25-ամյա վարորդը և «Ֆոլքսվագենի» 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 2-ին, ժամը 00.50-ին, Երևանի Նուբարաշենի խճուղու և Դավիթ Բեկի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 2-ին, ժամը 21.10-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 26-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 2-ին, ժամը 20.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 2-ին, ժամը 01.30-ին, Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 2-ին, ժամը 16.10-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 2-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶելի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 2-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Արարատ քաղաքի Շահումյան փողոցում «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Ապրիլի 2-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 85-րդ կմ-ին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան Տիդայի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 2-ին, ժամը 19.00-ին, Երևանի Աբովյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 3-ին, ժամը 13.00-ին, Երևանի Նոր Արեշի 12-րդ փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 3-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ռոստովյան և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 3-ին, ժամը 19.15-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 3-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 62-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Ապրիլի 3-ին, ժամը 10.35-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ ժամը 09.20-ի սահմաններում Գետափ-Մարտունի ճանապարհի 43-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 3-ին, ժամը 03.05-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշի. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: