ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

04.05.2022 10:44 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 3-ին, ժամը 19.30-ին, Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 3-ին, ժամը 09.25-ին, Երևանի Եղ. Թադևոսյան փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենա և ինքնագլդոր. 24-ամյա ինքնագլդորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 3-ին, ժամը 13.30-ին, Երևանի Սարի թաղի 2-րդ շարքում «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 85-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 3-ին, ժամը 19.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 2-ին, ժամը 23.40-ին, Երևանի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 3-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին՝ Կոշ գյուղի հատվածում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 3-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 193-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: