Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում
ԼՐԱՑՎԱԾ 13.07.2022
Հունիսի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 83-րդ կմ-ին «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 13-ին, ժամը 08.00-ին, վարորդը՝ 32-ամյա Վարդան Հակոբյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 2-ին, ժամը 13.00-ին, Երևանի Հանրապետության և Տպագրիչների փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 14.00-ին, Երևանի Խանջյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարոդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 12.00-ին, Նուբարաշենի աղբավայրի տարածքում թրթուրավոր տրակտորի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 21.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենանյի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 02.15-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի մոտ՝ Երևան տանող ճանապարհին, 32-ամյա մոտոցիկլավարը ընկել է «Յամահա» մակնիշի մոտոցիկլետից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 83-րդ կմ-ին «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 35-րդ կմ-ին՝ Փոքր Վեդի գյուղի տարածքում, «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Արարատի մարզի Գեղակերտ գյուղի սկզբնամասում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրափոսում. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասից Կենտրոն թաղամաս ընթանալիս «Աուդի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդեսի» 30-ամյա ուղևորը և «Աուդիի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21111» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21111»-ի 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 20-ամյա երիտասարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է ծառից ընկնելու հետևանքով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրում իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջվելու և ձորն ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 20.50-ին, Երևանի Ալեք Մանուկյան, Վարդանանց և Եր. Քոչարի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 20.44-ին, Երևանի Տ. Պետրոսյան փողոցում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 17.15-ին, Երևանի Բաղյան փողոցի շենքերից մեկի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 12.40-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 19.20-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրարեթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 15.00- ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 94-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ենթարկվել ինքնավթարի. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 23.10-ի սահմաներում, Հրազդան քաղաքից Սևան-Երևան մայրուղի տանող հատվածում «Յագուար» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 3-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդներից մեկը շտապօգնության խմբի կողմից ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի սկզբնամասում «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: