Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հոկտեմբերի 2-ին, ժամը 22.30-ին, Երևանի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի մեքենան և մոպեդը. մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցում մոպեդավարը վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 15.20-ին, «Հունդաի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ կողերի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա տղամարդ: Պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 20.05-ի սահմաններում, նա իր վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Լոռու մարզի Խնկոյան բնակավայրի հանդամասում տրակտորը շրջվել է. 59-ամյա տրակտորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 05.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և արմնկային շրջանի սալջարդով բուժօգնության է դիմել 34-ամյա տղամարդ: Պարզվել է, որ նա ժամը 04.00-ի սահմաններում իր վարած «Մերսեդես»-ով Աբովյան քաղաքի կամրջի մոտ ինքնավթարի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 127-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել քարերին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ճանապարհին «Նիսան» մակնիշի մեքենան բախվել է բետոնե սյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 191-րդ կմ-ին մուտք է գործել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչի հետևանքով «ՄԱՆ»-ը բախվել է կայանած «Օպելին», ապա «ՎԱԶ-21063»-ին. «ՎԱԶ-21063»-ի 71-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Օպել Աստրա», «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: