Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մայիսի 4-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 07.50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Մայիսի 4-ին, ժամը 07.40-ին, Երևան-Մեղրի Մ-2 ճանապարհի 310-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդաի Էլանտրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 34-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 4-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: