Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հոկտեմբերի 4-ին, ժամը 7-ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 18.30-ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Հովեռ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 12-ին, Գյումրի քաղաքի Գորկու և Մազմանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21102»-ի 71-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.10-ին, Գյումրի քաղաքի Սպանդարյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: