1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

06.06.2022 11:43 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 4-ին, ժամը 21.50-ին, Երևանի Փիրումյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենաներ. «Շեվրոլեի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 12.20-ին, Երևանի Նոր Արեշի 42-րդ փողոցի շենքերից մեկի մոտ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 13.30-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Արգավանդի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21051» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21051»-ի 68-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 3-ին, ժամը 22.50-ին, Երևան-Սևան ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես», «Կիա», «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 3-ին, ժամը 22.20-ին, Երևան-Սևան ճանապարհի իրար են բախվել «Ռենջ Ռովեր», երկու «Նիսան» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսաններից» մեկի՝ 45-ամյա, և «Ռենոյի» 67-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հունիսի 3-ին, ժամը 21.55-ին, Երևանի Դավիթ Անհաղթի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 20-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառերին. 30-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Թալին-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը. 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 5-ին, ժամը 01.35-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 18-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 34-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Դիլիջան համայնքի Կալինինի փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 5-ին, ժամը 00.05-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 5-ին, ժամը 14.45-ին, Երևանի Ծովակալ Իսակովի և Սեբաստիայի փողոցների հատման մասում իրար են բախվել «Հունդաի» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 40-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 5-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհից Արտաշատ քաղաք տանող կամրջի վերջնամասում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. 24-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 5-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Խանջյան-Երևանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ակուրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 5-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին «Լադա Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 5-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2105» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 5-ին, ժամը 16.55-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 5-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 5-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 137-րդ կմ-ին «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 75-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: