ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

06.07.2016 14:05 ՃՏ պատահարներ
Հուլիսի 5-ին, ժամը 18.00-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 19 շենքի բակում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 5-ին, ժամը 13.20-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շերամի և Տիչինայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 68-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և վթարի ենթարկվել:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզում` Տանձուտ-Արևիկ ճանապարհի 3-րդ կմ-ին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան  Գեղարքունիքի մարզում Գեղամավան-Գագարին ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 5-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: 
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 4-ին, ժամը 10.00-ին, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 42 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2110»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 4-ին, ժամը 12.00-ին, «Բոգդան» մակնիշի ավտոբուսի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 5/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 4-ին, ժամը 4.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզում` Հայթաղ գյուղի Մ.Մաշտոցի և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում, իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: