Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Նոյեմբերի 4-ին, ժամը 12.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 04.00-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ» և «Մերկուրի» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերկուրիի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 21.30-ին, Երևանի Շերամի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 3-ին, ժամը 21.30-ին, Երևանի Աճառյան փողոցի և նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 3-ին, ժամը 15.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ինքնագլորին. 19-ամյա ինքնագլորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 3-ին, ժամը 16.00-ին, Երևանի Դրոյի և Սևակի փողոցների խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 13.25-ի սահմաններում, Մխչյան-Դիտակ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 09.30-ին, Երևան-Արմավիր ճանապարհին՝ Մրգաշատ գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարվել. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Երիտասարդական-Տերվիշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Նիսանի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Ֆորդ» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, Երևանի Հովնաթանի փողոցում տեղի ունեցած վրաերթի հետևանքով մոտ 60-65 տարեկան տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Ֆոլքսվագենի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մաքենիս բնակավայրում «Օպել Աստրան» դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 19.10-ին, Երևան-Աշտարակ ճանապարհին իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես» մակնիշի մեքենաներից մեկի 30-ամյա վարորդը և «Տոյոտայի» 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: