Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ա. Խաչատրյան և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը դեկտեմբերի 4-ին բուժօգնության էր դիմել հիվանդանոց:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի և պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի էր ենթարկել 56-ամյա տղամարդը՝ իր վարած «ԲԻԴ» ավտոմեքենայով։ Բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 16-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 09.20-ին, Երևանի Հալաբյան, Կիևյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ»-ի 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 11.10-ին, Երևանի Սասնա ծռերի փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդեսի». «ՎԱԶ-2107» -ի 76-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով է տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 23.05-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 17-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է ժամը 09.30-ին, Շենգավիթ վարչական շրջանում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17.10-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Վոլվո» և «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶի» 60-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 23.10-ին, Երևանի Երևանյան և Ի. Գասպարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 20.50-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Հունդայի» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 02.10-ի սահմաններում, Վեդի-Գինեվետ ճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 23.35-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԲՄՎի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 15.25-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Սոթք ճանապարհի 18-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12.25-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21013»-ի 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում իրար են բախվել «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 69-ամյա վարորդը և «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Կապանի Հ. Ավետիսյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.10-ին, Երևանի Դավիթաշենի կամրջի վրա իրար էին բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 12-ամյա ուղևորը դեկտեմբերի 4-ին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 20.30-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 23-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոց դիմած 52-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է դեկտեմբերի 4-ին Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.25-ին, Երևանի Ազատության պողոտայում իրար են բախվել «Հոնդա» և երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ա. Խաչատրյան և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը դեկտեմբերի 4-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 21.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մինի Կուպեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 20.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 11.00-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե արգելապատնեշին. 22-ամյա վարորդը և 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21150»-ի 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 41-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված ձիուն. 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ . «Օպելի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: