ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

07.06.2022 11:54 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 6-ին, ժամը 14.30-ին, Երևանի Եղ. Թադևոսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 12-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 13.45-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 5-ին, ժամը 22.13-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ-21150» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհին՝ Այնթապ գյուղի սկզբնամասում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել. 34-ամյա վարորդը և 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Մինի Կուպերի» 28-ամյ ա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 17.05-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղում «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ինֆինիտի» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաների. «Ռաֆի» 69-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Չարենցավան-Ալափարս ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի Կոլտնտեսականների փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 49-ամյա վարորդը և 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: