Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
07.07.2016 13:33
ՃՏ պատահարներ
Հուլիսի 6-ին, ժամը 14.50-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 31/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Դանիել Ջ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 22.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պուշկինի և Տերյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 10.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում թիվ 63 անհայտ երթուղային տաքսու վարորդի մանևրելու հետևանքով 59-ամյա ուղևորուհին վայր է ընկել և մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 20.10-ին, «Հոնդա» մակնիշի մոպեդը Երևանի Մալխասյանց փողոցի թիվ 7 հասցեի դիմաց կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 23.30-ին, Երևանի Աճառյան փողոցի «Մուլտի-Լեոն» բենզալցակայանի մոտ իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 17.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարալանջի փողոցի թիվ 2 էլեկտրասյան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել է պատին ու կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 22.30-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 8 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու և թողնելով դեպքի վայրը՝ հեռացել է:
Քաղաքացուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Նոր-Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում ինքնավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: