1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

07.08.2015 17:09 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 6-ին,  ժամը 15.20-ին,  «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Լենինգրադյան փողոցի թիվ 31/10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 48-ամյա մի կնոջ, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***

Օգոստոսի 6-ին, ժամը 17.30-ին,  «ՎԱԶ-21113» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ս. Տարոնցու թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 80-ամյա տղամարդու, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 5-ին, ժամը 23.10-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աթոյան փողոցի թիվ 17 էլ. սյան դիմաց բախվել է ինքնությունը չպարզված վարորդի կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմենային: «Մերսեդեսի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդոնոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 6-ին, ժամը 20.30-ին, անձը չպարզված վարորդը անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայով ՀԱԹ Բ-2 թաղամասի թիվ 120 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 7-ին, ժամը 00.40-ին,  անհայտ ավտոմեքեան Երևանի  Շերամի փողոցի թիվ 115 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 6-ին, ժամը 00.05-ին, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրևանդ փողոցից դեպի Ջրվեժ թաղամաս տանող ճանապարհին բախվել է նույն ճանապարհահատվածում գտնվող պատին: Վարորդը և 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 6-ին, ժամը 16.10-ին, Երևանի  Բաբաջանյան և Աշխաբադի փողոցների խաչմերուկում իրար են բախվել  «Լադա կալինա», «Շևրոլետ»  և «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաները: «Լադա Կալինա»-ի և «Շևրոլետ»-ի վարորդները, ինչպես և  «Շևրոլետ»-ի 14-ամյա ուղևորը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 6-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում բախվել է պատին: Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց։
Օգոստոսի 6-ին,  ժամը 20.20-ի սահմաններում, Գյումրու Շահումյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ 2121» և «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենաները:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 6-ին, ժամը 14.15-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 128-րդ կ/մ-ին շրջվել է ձորը, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 6-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում  «ՎԱԶ 21065» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր քաղաքի ուղղությամբ երթևեկելիս վրաերթի է ենթարկել 2-ամյա աղջնակի: Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: