ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

08.06.2022 13:07 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 6-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 39-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ հունիսի 5-ին Երևանի Վարդանանց փողոցում իր «Կավասակի» մոտոցիկլով կողաշրջվելու հետևանքով է վնասվածքները ստացել:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 7-ին, ժամը 20.40-ին, Երևանի Տ. Պետրոսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 7-ին, ժամը 20.30-ին, Երևանի Հալաբյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 7-ին, ժամը 07.30-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խոչընդոտ է ստեղծել մեկ այլ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի երթևեկության համար, որը կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել էլեկտրասյանը. «Օպելի» 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 21.35-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 23.40-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 7-ին, ժամը 09.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 21.30-ին, Երևանի Վաղարշյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 7-ին, ժամը 19.30-ին, Երևանի Բակունցի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 7-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 7-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևան-Արմավիրի ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Բելառուս» տրակտոր և «Մոսկվիչ-426» մակնիշի ավտոմեքենա. «Մոսկվիչի» 69-ամյա վարորդը և 66-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 7-ին, ժամը 22.55-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածնի «Կոմիտասի» անվան հրապարակում վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 7-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան նորոգելիս մեքենան տեղաշարժվել է, 54-ամյա վարորդը փորձել է կանգնեցնել իր մեքենան, սակայն մնացել է «ՎԱԶ-21063» և «Մերսեդես» մակնիշի մեքենաների արանքում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 7-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին «Ռենո Դուստեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում. «Նիսանի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 8-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 23-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել․ 38-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք էլ բախվել են ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների. հունիսի 7-ին, ժամը 22.15-ին, «Հունդաիի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 7-ին, ժամը 19.00-ին սահմաններում, Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 5-րդ կմ-ին «ՄԱԶ» բեռնատար մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 199-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. 33-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Սևքար բնակավայրում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 40-ամյա վարորդը և 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 7-ին, ժամը 21.25-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 90-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 25-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: