1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

08.07.2021 11:51 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 7-ին, ժամը 01.45-ին, Երևանի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 16-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 7-ին, ժամը 00.10-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել մոտոցիկլ և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա. 29-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 7-ին, ժամը 17.10-ին, Երևանի Աթոյան և Այվազովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շեվրոլե» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 7-ին, ժամը 19.30-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 7-ին, ժամը 02.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 7-ին, ժամը 09.30-ին, Երևանի Ն. Տիգրանյան փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 7-ին, ժամը 01.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Պորշ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Պորշի» հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 6-ին, ժամը 22.45-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 7-ին, ժամը 10.00-ին, Երևանի Բագրևանդի և Ջրվեժի 40-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Զիլ-441510» բեռնատար և մոտոցիկլետ. 29-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 7-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 7-ին, ժամը 03.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից դեպի Ամասիա և Նոր Արմավիր գյուղեր տանող խաչմերուկում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 7-ին, ժամը 22.35-ի սահմաններում, Սեւան քաղաքի Նաիրյան փողոցում «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 7-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Արծվաբերդ-Նորաշեն ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրափոսը. 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 7-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 55-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 7-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Տավուշի մարզի Գոշ բնակավայրում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 40-ամյա վարորդը և «ՎԱԶ-21104»-ի 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: