Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
08.08.2014 11:35
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 7-ին, ժամը 20.40-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 33 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 10.20-ին, Երևանի Սարի-Թաղի Ծխախոտագործների փողոցի թիվ 117 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես Բենց E-230» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը և «Մերսեդես Բենց E-230»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Բաղրամյան գյուղի Արտաշատյան խճուղում վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես E-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիսի Երևանյան և Հանրապետության փողոցները հատող խաչմերուկի հատվածում վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենային բախվելուց խուսափելու համար դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տաշիրի Երևանյան փողոցից Անի թաղամաս տանող ճանապարհների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, ինչի հետևանքով երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1974 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրաձոր գյուղում ձիուց վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արմեն Մ.-ն վնասվածքը ստացել է օգոստոսի 4-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրաձոր գյուղի սարամասում, 1970 թ. ծնված Բադր Մ.-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով:
Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով «Օպել»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Քանաքեռավան-Մրգաշեն ճանապարհի վերջնամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի:
«Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 08.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 126-րդ կմ-ին «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Վարորդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: