Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.00-ին, Երևանի Նար-Դոսի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել չորս ամսական երեխա: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վթարի մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.30-ին, Երևանի Շինարարների և Էստոնական փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա երկու տղաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 01.19-ին, Երևանի Անաստաս Միկոյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով 51-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.46-ին, Երևանի Նժդեհի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 24-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 20.00-ին, Երևանի Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 24-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Ակնալիճ-Զարթոնք ճանապարհի 2-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Դիլիջան քաղաքում «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ֆորդին», որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի: Երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 14.00-ին, Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցում իրար են բախվել «Աուդի Ա4» և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21015»-ի 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, Գյումրիի Վ. Սարգսյան փողոցում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 07.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրազի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 08.15-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 115-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի», «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «Միցուբիշիի» 32-ամյա ուղևորուհին, «ՎԱԶ-2107»-ի 54-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Նոյեմբերյանի Կամոյի փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 13.45-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Տերյան փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: