Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
09.01.2017 16:13
ՃՏ պատահարներ
Հունվարի 8-ին, ժամը 21.00-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 167 հասցեի մոտ իրար են բախվել «Մազդա», «Ֆոլքսվագեն» և «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մազդա»-ի և «Ֆոլքսվագեն»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 20.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 34/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 38 կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ 217030» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ 217030»-ի վարորդը և ուղևորը, «ԳԱԶել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 11 տան դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ավտոմեքենաներից մեկի վարորդը մարմնական վնասվածքով ժամը 20.40-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ 2101» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Օպել»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 7-ին, ժամը 18.00-ին, «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շահումյանի 4-րդ փողոցի թիվ 59 տան մոտ բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի և մայթեզրին կայանված «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենային:
«ԶԱԶ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 7-ին, ժամը 7.30-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 17 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 181.7-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, այնուհետև հանդիպակաց երթևեկելի գոտու կողնակ, բախվել ձյան թմբին և շրջվել:
Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: